Չինաստանը չի բացառում, որ ԱՄՆ-ը, փորձելով մեծացնել պատժամիջոցների տեսքով ճնշումները, կորոշի արգելել օգտագործել դոլարը որպես վճարման միջոց: Այս մասին հայտարարել է Չինաստանի արժեթղթերի վերահսկման հանձնաժողովի փոխնախագահ Ֆան Սինհայը, հայտնում է ТАСС-ը:
Սինհայի խոսքով՝ այդ համակարգերից կախվածությունը Չինաստանին խոցելի է դարձնում ԱՄՆ հավանական պատժամիջոցներից:
Ըստ նրա՝ Պեկինը պետք է իսկապես պատրաստվի անջատմանը թե՛ Միջբանկային տեղեկատվության փոխանցման, թե՛ SWIFT միջազգային վճարային համակարգից, ինչպես նաև CHIPS Միջբանկային էլեկտրոնային քլիրինգային հաշվարկների համակարգից։
Պաշտոնյան նաև նշել է, որ դոլարի արժեզրկումը կարող է խնդիր առաջացնել Չինաստանի համար: Դրա պատճառով տուժելու են Պեկինի ոչ ֆինանսական ներդրումներն արտերկրում, որոնց ծավալը կազմում է մոտ 2 տրիլիոն դոլար: Դոլարային ակտիվների յուանով փոխարինումը կհանգեցնի արտաքին ֆինանսական ճնշման համահարթեցմանը։