Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը, Մոսկվայից վերադառնալուց հետո կինքնամեկուսացվի․ նրա և նրա պատվիրակության անդամների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, հատնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Չորեքշաբթի օրը Ղրղզստանի առաջնորդը չի մասնակցել Մոսկվայում Հաղթանակի շքերթին այն պատճառով, որ ղրղզական պատվիրակության երկու անդամների մոտ հայտնաբերվել է COVID-19: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ըստ արարողակարգի, նախագահը, պատվիրակության անդամները և ուղեկցող անձինք Մոսկվա ժամանելիս անցել են կորոնավիրուսային թեստ: Նախագահական ապարատի արտաքին քաղաքականության վարչության պետ Դանիյար Սիդրիկովի և անվտանգության մեկ աշխատակցի թեստի արդյունքը դրական է: Նախագահը չմասնակցել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին: Նրա մամուլի ծառայությունը նշել է, որ այս դեպքում Ղրղզստանի առաջնորդի մասնակցությունը շքերթին «կգնահատվի որպես անպատասխանատու քայլ իրադարձություններին մասնակցող անձանց հանդեպ»:
«Նախագահը և նրա աշխատակազմը կվերադառնան Բիշքեկ։ Նրանք կինքնամեկուսացվեն», - շեշտվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: