Ընթացիկ շաբաթվա սկզբից Մոսկվայում կորոնավիրուսի նոր դեպքերի աճը նվազել է ավելի քան մեկ քառորդով, հայտնում են մայրաքաղաքում կորոնավիրուսով իրավիճակի մոնիտորինգի և դիտանցման գործառնական շտաբից:
«Մոսկվայում կորոնավիրուսով իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի գործառնական շտաբը հայտնում է, որ մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսի 885 նոր դեպք: Նոր դեպքերի աճը շաբաթվա սկզբից իջել է 26%-ով»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ նոր հայտնաբերված դեպքերի 40,6% -ը 18-45 տարեկան մարդիկ են, 33,2% -ը՝ 46-65 տարեկան, 11,4% -ը՝ 66-79 տարեկան, ևս 8,1% -ը՝ ավելի բարձր տարիք ունեցող մարդիկ՝ 80 տարեկան և ավելի: Վարակակիրների 6,7% -ը երեխաներ են: