Մինչ վերջին շաբաթներին մենք ավելի մեծ ուշադրություն են դարձնում հանրայնորեն մի շարք աղմկահարույց քրեական գործերին, քաղաքական իրադարձություններին և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համավարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ ցավոք սրտի, այսօր ՀՀ-ն մեկ միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում: Սա մեծ պրոբլեմ է բոլորիս համար»,- ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ ամենակարևոր խնդիրն այն է, որ իրավիճակի տրամադրությունն ու գիտակցությունը Հայաստանում չկա: