«Հայաստանի ձայնը 2013» հեռուստանախագծի հաղթող Մաշա Մնջոյանն ավստրալական «Ձայն»-ի կույր լսումների ընթացքում փայլուն ելույթից հետո հանդիսատեսին գերել է նախագծի երկրորդ փուլում։

Երգչուհին «մենամարտել» է մեկ այլ մասնակցի՝ Էլլա Մոներիի հետ՝ նրա հետ կատարելով Արետա Ֆրանկլնի «Respect» հիթը։ Ժյուրիի անդամները երգչուհիներին հոտնկայս են ծափահարել։ Ելույթի ձայնագրությունը հրապարակվել է հայուհու էջում։

Նա գոհ է մնացել իր ելույթից, սակայն նրանց մարզչի՝ Քելի Ռոուլենդի որոշմամբ՝ հաջորդ փուլ անցել է Էլլա Մոներին։ Սակայն աստղային մեկ այլ մարզիչ՝ Բոյ Ջորջը, փրկել է երգչուհուն, ինչի արդյունքում նա հաջորդ փուլ է անցել։

 

Առաջին փուլից հետո NEWS.am STYLE-ը զրուցել էր Մաշայի հետ: Երգրուհին նշել էր, որ նախագծին մասնակցելն իր համար երազանք էր: «Այն փաստը, որ Հայաստանում հաղթել եմ, շատ պատասխանատու ու ռիսկային է ինձ համար: Շատ ավստրալիացիներ, միգուցե, չհամաձայնեն նրա հետ, որ ես մասնակցում եմ մրցույթին՝ լինելով հաղթող, միգուցե, հարց առաջանա՝ ինչո՞ւ եմ հիմա այնտեղ մասնակցում, միգուցե, կարծեն՝ ես խլում եմ հնարավորությունը նորեկներից, բայց սա իմ որոշումն էր. ես չցանկացա ձեռքիցս բաց թողնել այս հնարավորությունը, իսկ թե ինչ կլինի, հետագայում կերեւա: Ես այս պահին չեմ կարող կանխատեսել ոչինչ»,- ասել էր նա: