Այս մասին գրում են իտալական մի շարք ԶԼՄ-ներ: Մխիթարյանը կխզի պայմանագիրն անգլիական ակումբի հետ և «Ռոմա»-ին վերջնականապես կմիանա ազատ գործակալի կարգավիճակով: Ըստ ԶԼՄ-ների' Մխիթարյանին հաջողվել է «Արսենալ»-ի հետ կնքած պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ մնալ «Ռոմա»-ում' վարձավճարով, իր գործակալ Միլո Ռայոլայի շնորհիվ: Սակայն ՖԻՖԱ-ի կանոնակարգն արգելում է ֆուտբոլիստին գործող պայմանագրի դեպքում վերջին տարում վարձավճարով հանդես գալ այլ ակումբում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբում կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Իտալական ակումբը նախնական պայմանավորվածություն ունի Լոնդոնի «Արսենալի» հետ, ըստ որի հնարավոր է, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գա «գայլերի» կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: