«Հրապարակ» թերթը գրում է. «Պետք չէ մեղադրել մասնագետներին, թե՝ իշխանություններին քննադատելու փոխարեն օգնեք, աջակցեք։ Մեծ թվով մարդիկ երկու տարի շարունակ աջակցում են, խորհուրդներ են տալիս, սխալներն են մատնացույց անում՝ ապարդյուն։ Լսելու ունակություն ունեցող, սովորելու ցանկություն ունեցող, սխալներից դասեր քաղող իշխանություն մենք, ցավոք, չունենք։ Բայց մի հերթական անգամ փորձենք օգտակար լինել նրանց, քանզի նրանց սխալներից մենք ենք տուժում, նրանց ինքնավստահությունը մեր քթից է դուրս գալիս, նրանց տգիտությունը կարող է պետության ինքնիշխանություն արժենալ։ Խորհուրդ առաջին․ Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին, մի կարդացեք ֆեյսբուքյան գրառումներն ու քոմենթները, ձեր թանկ ժամանակը մի ծախսեք համացանցի վրա եւ մի խրախուսեք այդ վիրտուալ իրականության գոյությունը։ Սկզբում մի քիչ դժվար կլինի, բայց, հավատացեք՝ մի քանի շաբաթից բոլորը կամաց դուրս կգան, կվերադառնան իրական կյանք, կսկսեն աշխատել եւ ապրել, ստեղծագործել ու արարել։ Դա չափազանց առողջացնող դեր կխաղա երկրի կյանքում, եւ ձեր հասցեին ուղղված հայհոյանք-վիրավորանք-քննադատությունն էլ էականորեն կնվազի։ Խորհուրդ 2․ Արգելեք իրավապահներին հաղորդագրություններ տարածել նոր հարուցված քրեական գործերի մասին։ Հրաժարվեք քաղաքական նպատակներով իրավապահներին օգտագործելուց, հրահանգեք զբաղվել բացառապես քրեական վարույթներով եւ իրենց բուն գործառույթներով։ ԱԱԾ-ին արգելեք երկրի ներքին կյանքին խառնվելը, քաղաքական շրջանակներին հետապնդելը, հանձնարարեք անցնել իրենց բուն պարտականությունների կատարմանը՝ երկրի անվտանգության խնդիրների մասին հոգ տանելուն։ Վերջապես․ սկսեք աշխատել՝ երկրի բուն խնդիրներով զբաղվել, առանց փիառի ու աղմկոտ հայտարարությունների»:
Առաջարկում ենք նաև
10/05/20 19:32
Մի՛ վախեցեք ավարտել արտակարգ դրությունը ու վերանշանակե՛ք ձեր հակասահմանադրական հանրաքվեն. Ռուբեն Մելիքյան
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
02/10/24 14:13
Հայաստանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ․ ՀՀ ԱԳ նախարար
19/07/24 09:26
Այս անգա՞մ էլ Բանդուրյանները ջրից դուրս չոր կգան․ «Հրապարակ»
27/06/24 09:15
«Հրապարակ». «Մատնիչներ» են գործուղել շարժման հավաքներին
30/05/24 08:10
«Հրապարակ». ՆԳ նախարարը կհեռանա՞
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան