Հանրակրթության պետական չափորոշչի նոր նախագծով 5-6 րդ դասարաններում աշակերտները որպես առանձին առարկա այլևս չեն անցնելու «Հայ եկեղեցու պատմություն»-ը: Քաղաքացիներն այս թեմայով տարակարծիք են՝ ոմանք կողմ են որպես առանձին առարկայի ծրագրից դուրս գալուն, ոմանք էլ կարծում են, որ դա կարող է նվազեցնել հայոց եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում:
ԼՈՒՐԵՐ.com- ը որոշեց հարցում անցկացնել քաղաքացիների շրջանակներում՝ պարզելու իրենց կարծիքը: