Mamul.am-ը գրել է․
Այն, որ արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում վերջնական արնաքամ է լինում, ու շունչն ուր որ է կփչի, փաստ է: Փաստ է, որ հանցագործներին ու խարդախներին շարունակում են երկրից դուրս փախնելու հնարավորություն ընձեռել: Եվ փաստ է, որ այսօր նույնիսկ ներդորղը մեր երկրում դառնում է անպաշտպան ու թույլ: Ամիսներ առաջ ՌԴ-ում աղմուկ բարձրացավ հայազգի գործարար Համբարձում Ռաֆիկի Մելիքյանին մեղմ ասած գործընկերոջ կողմից քցված լինելու մասին: Հետո պետք է պարզվեր, որ Կարապետ Կարապետյանը ով Մոսկվայի շուկաներից մեկում Համբարձում Մելիքյանի հետ բաժնետեր էր, ընկերոջ հորդորելու էր իր համար խոշոր վարկ վերցնել: Իսկ վարկը վերցնելուց ամիսներ անց հրաժարվելու էր վճարել, իսկ շուկայում բաժնետիրական մասը կեղծ ստորագրությամբ գրանցելու էր քրոջ Մերի Կարապետյանի անունով:
Կամ հավանական է, որ տվյալ անձի նկատմամբ ուժայինների աչքփակոցին պայմանավորված է պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերությամբ: Վերջինս փոխադարձ քավոր է կանգնում
ընկերոջը՝ժամանակին իրեն նվիրած Ֆերարիի համար:
Ով է հերթական կասկածյալը, ով է նրա հովանավորը ....
Հերթական Գագիկ Խաչատրյանը, Լևոն Սարգսյանի որդին, թե…. Հերթական հանցագործը, ով շուտով հեռվից կծաղրի Հայաստանյան թույլ ու տկար արդարադատության համակարգը։
Նյութի աղբյուր՝ mamul.am