Թուրք հայտնի գրող, վիպասան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։
Փամուքը դատապարտել է տեղի ունեցածը՝ ասելով․ «Թուրքիայում ապրում են ինձ պես միլինավոր աշխարհիկ մարդիկ, ովքեր դեմ են այս ամենին, սակայն նրանց ձայնը լսելի չէ։ Տաճարը վերածելով մզկիթի՝ ամբողջ աշխարհին մենք փաստացի ասացինք, որ այլևս աշխարհիկ պետություն չենք»։
Փամուքը հավելել է, որ նման քայլով Թուրքիայի կառավարությունը մի շարք մարդկանց զրկեց հպարտությունից։