«Ադրբեջանցին արդեն ոտնձգություն է կատարում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության վրա, ինչը մասշտաբային խնդիր է։ Ռազմական գործողությունը Տավուշից սկսելը կարող է շարունակվել ամբողջ սահմանի երկայնքով և Արցախի սահմանով, դա միանշանակ է»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին տրված հարցին, թե հնարավո՞ր է ադրբեջանցիները սահմանը հատել էին ՈՒԱԶ մեքենան տանելու համար՝ Գևորգյանը նշեց․ «Միամիտ հարցեր մեծ քաղաքականության մեջ առաջին դեմքի մակարդակով չեն լինում։ Նման մտածելակերպը առաջին դեմքին հարիր չեն։ Պոպուլիստական խոսքերով երկիրը չես կարող պահել»,- նշեց նա։