Հոնկոնգցի վիրուսաբան, դոկտոր Լի-Մեն Յանը, որ այս տարվա սկզբին փախել էր ԱՄՆ, ասել է, որ վախենում է իր կյանքի համար՝ հավելելով, որ Պեկինը ցանկանում է, որ մարդիկ լռեն Չինաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Գիտնականի խոսքերը հաղորդել է Fox News-ը:

Վիրաբույժը, խոսելով Չինաստանի իշխանությունների մասին, որոնք թաքցնում էին ճշմարտությունը կորոնավիրուսի վտանգների վերաբերյալ, ասել է, որ ինքը շատ վախեցած է իր կյանքի համար. «(Նրանք ցանկանում են), որ մարդիկ լռեն, եթե ուզում են բացահայտել ճշմարտությունը ոչ միայն COVID-19-ի, այլև Չինաստանում տեղի ունեցող այլ բաների մասին», – ասել է նա հեռուստալրագրող Բիլ Հեմերին հյուրընկալվելիս:

Ըստ նրա՝ Պեկինի կառավարությունն արդեն դեկտեմբերին գիտեր, որ ավելի քան 40 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով, և որ այդ ժամանակ արդեն տեղի է ունեցել վիրուսի փոխանցումն անձից անձի: