Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կազմակերպվել է նրա տեղափոխումը Երևան:

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 15-ին: Տղա երեխան ընկել է 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից: Երեխային տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց»: Ինչպես տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը, երեխան ընդունվել է գանգուղեղային ծանր վնասվածքով, առանց գիտակցության: «Ունեցել է գանգի բազմակի կոտրվածքներ, գլխուղեղային ծանր վնասվածք: Որոշում է կայացվել տղային տեղափոխել Երևան»,-նշեց Ժորժիկ Սերոբյանը: