ԱՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգիախլին սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին՝ ի պատասխան Մինգեչաուրի ջրամբարին հարված հասցնելու  պնդումներին:

 

 «Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել առաջադեմ հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի Հայաստանի համար մեծ աղետի», - նշել է  Վագիֆ Դարգիախլին: