Այս օրերին հանրության ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վրա։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում այս թեմային անդրադառնում են նաեւ հայ հայտնիները։

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը միկրովլոգի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Թող, որ այս հարաբերական խաղաղությունը հարատեւի։ Խաղաղ գիշեր եմ երազում մեր բոլոր զինվորների, սպաների, սահամանամերձ մեր գյուղերի, մեր հայրենիքի համար»։