Հուլիսի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախաճաշել է Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման հարցերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները: