ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանին հարվածելու վերաբերյալ հայտարարությունը չի արտահայտում պաշտոնական դիրքորոշումը: Ըստ երևույթին, հայտարարողը եղել է ոչ թե Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը, այլ վերջինիս օգնական Արմանը: Սենց էլ անորոշ վիճակ»։