Հանրակրթական դպրոցում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների ծրագրերի նախագծում հանվել է «Հայ Գրականություն» առարկայի «հայ» բառը: Կրթական նոր չափորոշիչները մշակել է փորձագետների խումբ, որտեղ անչափ ուշագրավ դեմքերի կարող ենք հանդիպել: Նրանց գործունեության, կապերի հպանցիկ վերլուծությունը արդեն իսկ թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչու է այս մարդկանց այդքան խանգարում հայ բառը:
Գայանե Վարդանյան, վերջինս դասավանդում է Շիրակացու անվան ճեմարանում, սակայն նրա կենսագրության մեջ կան ուշադրության արժանի այլ դրվագներ: Դիցուք՝
2013 թ. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված «Ուսուցման գերազանցության և նվաճումների» ծրագրի շրջանակներում հանրապետության չորս ուսուցիչների հետ սեպտեմբեր- նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում և Մոնթանայի պետական համալսարանում, կազմակերպված վերապատրաստման դասընթացների մասնակից
2014 թ. Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն «ՍԻՎԻՏԱՍ ՀԿ»-ի սեմինարներ Ծաղկաձորում՝ նվիրված ժողովրդավարության հիմնահարցերին
2015 թ. փետրվար, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն «ՍԻՎԻՏԱՍ ՀԿ»-ի սեմինարներ՝ նվիրված ժողովրդավարության հիմնահարցերին, սեմինարավար «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» թեմայով:
Փորձագետներից մյուսը՝ Գայանե Մկրտչյանը, կրթությունը ստացել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, վերապատրաստման տարբեր դասընթացների է մասնակցել ԱՄՆ Տեխասի գյուղատնտեսության և մեխանիկայի, Ֆրեզնոյի, Վերմոնտի, Քորնելի, Օհայոյի, Կենտուկիի, ԱՄՆ այլ պետական համալսարաններում, Հյուսիսային Իռլանդիայի համայնքային հիմնադրամի, ինչպես նաև Պարենի համաշխարհային կազմակերպության գենդերային հարցերով Արևելյան Եվրոպայի երկրների աշխատանքային խմբերին անդամակցելու միջոցով։
Գայանե Մկրտչյանի լավագույն արժեքներից է նրա անդադար սովորելու կարողությունն ու բոլորի հետ ձեռք բերած փորձն ու գիտելիքները անմնացորդ կիսելը։ ՔՀԿ ոլորտի ծրագրերը կառավարելուց բացի, Գայանե Մկրտչյանը խորհրդատվական և ուսուցողական գործունեություն է իրականացնում բազմաթիվ բնագավառներում։ Գայանե Մկրտչյանը ՀԿ ԴեՊո փորձագետ է: ՀԿ ԴԵՊո-ն իր հերթին ակտիվորեն իրականացնում է Սորոսի գրասենյակի ծրագրերի լուսաբանումը և քարոզչությունը:
Գրիգոր Շաշիկյանը որպես հեղինակ սերտորեն համագործակցում է Անտարեսի հետ, որն էլ իր հերթին ԿԳՄՍ նախարարի սրտի հրատարակչությունն է:
Ինչ վերաբերվում է Հայոց պատմություն-Հայ եկեղեցու պատմություն առարկաներին, ապա այստեղ փորձագետների խումբր գլխավորում է Լիլիթ Մրկտչյանը: Վերջինիս կենսագրության մեջ մի ուշագրավ հանգամանք կարելի է առանձնացնել՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի նախաձեռնությամբ բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների համար կազմակերպված «Գենդերային կրթությունը որպես քաղաքացիական կրթություն և ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործոն» գենդերային դպրոցի դասընթացների վկայականը:
Լիլիթ Մկրտչյանը նաև «Մեդիա Կենտրոն» հարթակի բանախոսների շարքում է: Հանրային լրագրության ակումբը, որին պատկանում է այդ հարթակը, իրականացնում է ծրագրեր, որոնք, համաձայն հայտի, ուղղված են Հայաստանում մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանությանը, քարոզելու երկխոսություն, խաղաղություն և փոխըմբռնում տարածաշրջանում, ինչպես նաև կոչված են աջակցելու դեմոկրատական գործընթացներին և քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Սորոսի գրասենյակից ստացած գումարը կազմում է՝ 150 հազար դոլար։ «Մեդիա Կենտրոն»-ի հարթակում հանդես է գալիս նաև հայոց պատմության առարկայի նոր չափորոշիչները մշակած ևս մեկ փորձագետ՝ Դավիթ Թինոյանը:
Մյուս փորձագետի՝ Հասմիկ Մարգարյանի անունը հիշատակվում է Սորոսի հայաստանյան գրասենյակի զեկույցներից մեկում, որը վերաբերվում էր հայ եկեղեցու դասավանդման խնդրին:
Այս հարցի շուրջ Մարգարյանը դեռևս 2018-ին էր թեժ բանավեճեր ունենում վերը նշված սորոսական մեդիա կենտրոնում: