Ամերիկացի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը մտադիր է ամուսնալուծվել ռեպեր Քանյե Ուեսթից: Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է Nzherald-ը:

Նշվում է, որ Քարդաշյանը դիմել է փաստաբաններին, ովքեր զբաղվում են ամուսնալուծություններով: Սակայն, աստղը չի սկսի ամուսնալուծության գործընթացը, քանի դեռ Ուեսթի վիճակը չի կայունացել:

Աղբյուրի տեղեկություններով՝ ռեպերն ունի մարդկանց փոքր շրջան, որոնց վստահում է, սակայն դրա մեջ չեն մտնում կինն ու վերջինիս ընտանիքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քանյեն Թվիթերի իր էջում գրել էր, որ ցանկանում է բաժանվել Քիմից: Ռեպերի խոսքով՝ արդեն երկու տարի է, ինչ փորձում է ամուսնալուծվել: Նա նաև մեղադրել է Քիմին՝ իրեն հոգեբուժարան ուղարկելու փորձի մեջ: