ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։

Lուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները։

E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում սովորողների համար կտեղադրվեն ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։ Տեսահանդիպումների ժամանակացույցը և հղումները նույնպես կտեղադրվեն կայքի «Առաջադրանքներ» բաժնում։
     Ամառային առաջադրանքներում ներառված բոլոր տեսադասերը տեղադրված են E-school Armenia կայքի «Մեր դասերը» բաժնում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։