ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրառում է կատարել, որով փորձել է պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից առաջ քաշված կրթության նոր չափորոշիչները: Հասկանալի է, թե ինչու է իշխանությունը այս պահին զգացել Տեր-Պետրոսյանի աջակցության կարիքը: Բանն այն է, որ Իմքայլականները պարտվում են այն բանավեճում, որն այսօր ծավալվում է այս հարցի շուրջ. ազգային տեսակետը շատ ավելի բարձր ու հիմնավոր է հնչում, քան թուրքական տարատեսական դրամաշնորհների արդյունքում առաջ մղվող տեսակետները:

 

Եվ հենց այս պահին է, որ գործի է անցնում «ծանր հրետանին», այն պարզ պատճառով, որ Փաշինյանն իր թիմում պարզապես չունի նման կալիբրի գործիչ, ով հարկ եղած դեպքում կկարողանար աջակցող մեսիջ աներ` հայտնելով իր հեղինակավոր կարծիքը: Դա է պատճառը, որ ամեն անգամ , երբ Փաշինյանը հայտնվում է ծանր իրավիճակում՝ օգնության է հասնում Ուսուցիչը: Նույնը եղավ նաև Արցախի հարցում, երբ Տեր-Պետրոսյանն ակնարկեց, որ Փաշինյանը ճիշտ ուղու վրա է և չպետք է նրան հանրային պրեսինգի ենթարկել:

Այդպես եղավ նաև այն ժամանակ, երբ արդեն պարզ էր, որ իշխանությունները տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը: Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ պատերազմող երկրի ղեկավարներին քննադատելը հանցագործություն է: Հիմա էլ հասկանալով, որ Փաշինյանը նեղն է ընկել՝ Տեր-Պետրոսյանը կրկին օգնության ձեռք է մեկնում: Իր հերթին վարչապետը փորձում է վարձահատույց լինել Տեր-Պետրոսյանին նման աջակցության համար՝ տարբեր առանցքային պաշտոններում նշանակելով ՀԱԿ նախկին և ներկա անդամների: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան կապը, այնուամենայնիվ, առկա է, որքան էլ որ կողմերը միմյանցից խաչակնքվեն` ռեալ պոլիտիկը այլ բան է ապացուցում…