Օգոստոսի 9-ին հռչակավոր կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի նախօրեին Վլադիվոստոկում տեղի է ունեցել անդրօվկիանոսյան տանկերը կոմպոզիտորի անունով կոչելու հանդիսավոր արարողություն: Այդ մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը:

 

Բացման արարողությանը մասնակցել են Պրիմորյեի երկրամասի կառավարության ղեկավարի տեղակալ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարկիսյանցը, Կամչատկայի երկրամասում «Ռուսաստանի հայերի միության» մարզային միավորման ղեկավար Արթուր Խաչատրյանը և այլոք։

Միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով: