Լիբանանի նախագահ Միշել Աունը և վարչապետ Հասան Դիաբը, որը օգոստոսի 10-ին հայտարարել էր կառավարության հրաժարականի մասին, երկրի անվտանգության ծառայություններից Բեյրութի ծովային նավահանգստում պայթյունավտանգ բեռների առկայության մասին տեղեկատվություն են ստացել դեռևս հուլիսին՝ ուժեղ պայթյունից երկու շաբաթ առաջ։ Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով լիբանանյան ուժային կառույցներում իր աղբյուրին։
Նրա տվյալներով՝ երկրի ղեկավարությունը նախազգուշացվել է, որ նավահանգստի տարածքում պահված 2,7 հազար տոննա ամոնիումի նիտրատն սպառնալիք է Լիբանանի մայրաքաղաքի անվտանգությանը:
Գործակալության աղբյուրը պնդում է, որ նախագահին և վարչապետին հուլիսի 20-ին նամակ է ուղարկվել հանձնաժողովի եզրակացություններով, որը հունվարին զբաղվում էր մայրաքաղաքի նավահանգստի պահեստներում պայթյունավտանգ նյութերի պահպանման հարցով: Փաստաթղթում ասվում էր, որ վտանգավոր բեռները պետք է դուրս բերվեն նավահանգստից։
«Վտանգ կար, որ եթե այդ նյութերը ինչ-որ մեկը գողանա, ապա դրանք կարող են օգտագործվել ահաբեկչական հարձակման ժամանակ»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Բեյրութի նավահանգստի տնօրեն և հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դախերը, ինչպես օգոստոսի 5-ին հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը, հայտարարել է, որ Լիբանանի մաքսատունը և հասարակական անվտանգության գլխավոր վարչությունը խնդրել է վտանգավոր բեռները հանել ծովային նավահանգստի տարածքից, որտեղ և տեղի է ունեցել պայթյունը, սակայն, նրա խոսքով, այդ խնդրանքներն անտեսվել են շուրջ վեց տարի:
Լիբանանի ղեկավարությունը հուլիսին նախազգուշացվել է վտանգավոր բեռների առկայության մասին
23:54 - 11.Օգոստոս.2020
Առաջարկում ենք նաև
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
02/02/24 09:51
«Հրապարակ». Հիմա ի՞նչ պատրվակով են հետաձգելու
31/01/24 16:59
Պետք է հասկանալ՝ որքանով է դա վտանգավոր. Զախարովան՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին
07/10/23 14:43
Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան
15/08/23 16:10
Արցախում 12-ամսյա գնաճը կազմել է ավելի քան 20 տոկոս
06/02/23 15:34
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը Սպիտակի երկրաշարժից շատ ավելի ուժեղ է եղել. Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
03/02/23 14:00
Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին. Դանիելյան
07/12/22 13:35
Անձեռնմխելիության և այլ կարևոր բանի մասին. Վահե Հովհաննիսյան
20/07/22 16:10
Մանրամասներ՝ Երևանի մետրոպոլիտենում ռումբի առկայության մասին
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
11/12/21 10:03
Չինաստանն սկսել է վերահսկել եղանակը՝ հանուն կոմունիզմի
Ամենադիտված
Լրահոս
17:15
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով
11:20
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
08:00
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով