Վոլկովսկի «Բագրացիա» ռազմապատմական թանգարանի տնօրեն Կոնստանտին Շիշմակովը հայտնաբերվել է մահացած, հայտնում է «Հրեշտակ» որոնողափրկարարական խմբի ղեկավարությունը: Շիշմակովը կորել էր օգոստոսի 15-ին: Նա զանգահարել էր կնոջը և ասել, որ դուրս է եկել աշխատավայրից և վերադառնում է տուն, բայց նա այդպես էլ տուն չէր գնացել: Ավելի վաղ նշվում էր, որ 29-ամյա Շիշմակովը, լինելով ընտրական հանձնաժողովի անդամ, հրաժարվել է ստորագրել նախագահական ընտրությունների արձանագրությունը: