Հոլանդիայում արդեն երրորդ անգամ գողացել են նկարիչ Ֆրանս Հալսի «Երկու ծիծաղող տղա գարեջրի բաժակով» նկարը:

Այդ մասին հայտնում է «Եվրոպական ճշմարտությունը»՝ հղում անելով BBC-ին:

Ֆրանս Հալսը՝ հոլանդական արվեստի, այսպես կոչված, ոսկե դարաշրջանի առաջնակարգ վարպետներից մեկը, ստեղծել է այս գործը 1626 թվականին: Նկարը պահվում էր Լեերդամ քաղաքի փոքրիկ թանգարանում:

Նկարն առաջին անգամ գողացել էին 1988-ին՝ Ջեյքոբ վան Ռեյսդալի ստեղծագործության հետ միասին: Երկու նկարն էլ գտնվել են երեք տարի անց:

Նույն նկարները 2011-ին կրկին գողացան Հոֆյե վան Մևրոու վան Արդեն թանգարանից 2011 թվականին և գտան վեց ամիս անց:

2011-ի գողությունից հետո հոլանդական լրատվամիջոցները հաղորդեցին, որ թանգարանի ամենաթանկարժեք ցուցանմուշները պահվում են հասարակության համար փակ վայրում, որտեղ կարելի է մտնել միայն թանգարանի աշխատակցի ուղեկցությամբ: