ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մարտական դիրքերում ծանոթացանք ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքների զարգացման, անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
Բանակը եղել եւ շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը»։