Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ների հաղորդմամբ, այն անձը, որի գործողությունների արդյունքում անդամալույծ է դարձել մեկ այլ անձ, կարող է պատժվել նույնկերպ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է այս նորությունը:
Ըստ սաուդյան թերթի տվյալների, 24-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կարող է կաթվածահար արվել գոտկատեղից ներքև, եթե չկարողանա մուծել 270.000 դոլարի փոխհատուցումը:
Տղամարդը բանտ էր տեղափոխվել 10 տարի առաջ՝ իր ընկերոջը դանակով հարվածելու և կաթվածահար անելու համար:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները իսլամական օրենքները հաճախ կիրառում են ֆունդամետալիստական դիրքից, ինչի արդյունքում արժանանում են միջազգային հանրության քննադատությանը: