«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Ժամանակ» թերթն այսօր տեղեկացրել է, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: Տեղեկացնում եմ, որ այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և նման հանդիպում տեղի չի ունեցել: Ստահոդ լուրերի հորինումն ու տարածումը, ցավոք ոմանց համար շարունակում է գործելակերպ լինել»,- գրել է նա: