Մեկ մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորվել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ըստ նախնական տեղեկությունների՝ «Դեժավյու» ակումբի շենքում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, պայթել է գազի բալոնը: Վիրավորներից մեկը մահացել է մինչև շտապօգնության հասնելը: