Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Գևորգյանը։
Պաշտպանը նշեց, որ նրան տեղափոխել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։
Գևորգյանի փոխանցմամբ՝ այս պահին Հովսեփյանն ազատության մեջ է, քանի որ կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվել էր՝ Հովսեփյանի առողջական վիճակով պայմաբավորված։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը՝ մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը՝ Երևանում՝, որից 7-ը՝ մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:
Արփինե Հակոբյան