Շոտլանդական Էգ կղզու բնակիչ Էլզա Պանչիրոլին վազելիս է եղել լողափին և պատահաբար հայտնաբերել է արժեքավոր արտեֆակտ՝ ավելի քան 166 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած դինոզավրի ոսկոր, գրում է The Scottish Sun-ը:

Պանչիրոլին աշխատում է Շոտլանդիայի ազգային թանգարանում և անմիջապես հասկացել է գտածոյի արժեքը: Ենթադրաբար, գտածոն ստեգոզավրի հետևի վերջույթների ոսկորն է:

Ըստ գիտնականի, սա Էգ կղզում հայտնաբերված դինոզավրի առաջին ոսկորն է:

«Այս ոսկորը 166 միլիոն տարեկան է, և դա ապացուցում է, որ այդ ժամանակ Շոտլանդիայում ապրում էին ստեգոզավրեր»,- ասել է Էլզա Պանչիրոլին:

Ոսկորը մոտ կես մետր է: Այն արդեն ուսումնասիրվել է լաբորատորիայում: Շուտով արժեքավոր գտածոն կդառնա Էդինբուրգում Շոտլանդիայի ազգային թանգարանի հավաքածուի մի մասը:

 

Նյութը՝ 168.am