Պաշտոնանկության մասին հայտարարած Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին կարող է փոխարինել Յոսիհիդե Սուգան, որը Ճապոնիայի իշխող կուսակցության կողմից ընտրվել է դրա առաջնորդ:

BBC-ի փոխանցմամբ՝ 71-ամյա քաղաքական գործիչը զբաղեցնում է կաբինետի գլխավոր քարտուղարի պաշտոնը և համարվում է Սինձո Աբեի մերձավոր դաշնակիցը: Ակնկալվում է, որ Ճապոնիայում Սուգան հաջողության կհասնի և կշարունակի հեռացող վարչապետի քաղաքականությունը մինչև 2021 թ. նշանակված ընտրությունները: