ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծանոթացել է ամերիկացի հայտնի լրագրող Բոբ Վուդվորդի «Ցասում» (Rage) գրքին և այն խիստ ձանձրալի է որակել:

«Ես դրան ծանոթացել եմ երեկ երեկոյան, և այն խիստ ձանձրալի է»,- ասել է Թրամփը՝ հանդես գալով FoxNews հեռուստաալիքի եթերում: Գիրքը վաճառքում հայտնվել է սեպտեմբերի 15-ին: Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները քաղվածքներ էին հրապարակել գրքից: Մասնավորապես, Վուդվորդը գրում է, որ Թրամփը խոստովանել է, թե գիտեր այն մասին, որ կորոնավիրուսը վտանգավոր է, դրա հետ մեկտեղ քանիցս հրապարակորեն նվազեցրել է դրա լրջությունը: Մեկնաբանելով Վուդվորդի գրքից քաղվածքների հրապարակումը՝ Թրամփը հայտարարել ք, որ ինքը չի ցանկացել խուճապ ստեղծել երկրում: Բացի այդ, Washington Post թերթը, վկայակոչելով «Ցասում» գրքից հատվածներ, գրել ք, որ ԱՄՆ նախագահը հայտարարել էր ԱՄՆ-ում միջուկային զենքի համակարգի առկայության վերաբերյալ, որի մասին Ռուսաստանը և Չինաստանը նույնիսկ չեն լսել:

Թերթում, որը քաղվածքներ է մեջբերում Վուդվորդի գրքից, ասվում է, որ Թրամփը «չլսված» սպառազինությունների համակարգի մասին պատմել է այն խորհրդածությունների ժամանակ, թե ԱՄՆ-ը որքան մոտ էր ԿԺԴՀ-ի դեմ պատերազմին 2017 թվականին: Գրքի հեղինակի խոսքով՝ այդ հայտարարությունից հետո անանուն աղբյուրները հաստատել են, որ ԱՄՆ-ն ունի սպառազինությունների նոր գաղտնի համակարգեր, և հայտարարել է, որ զարմացած են եղել, որ Թրամփը պատմել է այդ մասին: Թրամփի մասին պատմող «Երկյուղ. Թրամփն Սպիտակ տանը» առաջին գիրքը, որը լույս է տեսել 2018 թվականին, բեսթսելլեր էր դարձել ԱՄՆ-ում:

Դրանում ներկայացվում են տարաձայնությունները Դոնալդ Թրամփի վարչակազմի ներսում: Վուդվորդը այն երկու լրագրողներից մեկն է, որի Ուոթերգեյթյան սկանդալի հետաքննությունը հանգեցրել է նախագահ Ռիչարդ Նիքսոնի պաշտոնաթողության: Նա մոտավորապես երկու տասնյակ գիրք է գրել քաղաքականութան մասին: