Սոցիոլոգ, Ռատգերսի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Սերգեյ Երոֆեևը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

 

Երոֆեևը պարզաբանել է, որ նրա թեկնածությունն առաջադրել են ամերիկացի գիտնականները ճանաչված համալսարաններից, որոնք զբաղվում են Ռուսաստանի հետ կապված խնդիրներով:

 

Երոֆեևը ենթադրում է նաև, որ Նավալնիի առաջադրմանը շուտով կաջակցեն պետական այրեր և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Պրոֆեսորի խոսքով՝ բլոգերը նպաստում է ամբողջ աշխարհում մի շարք իդեալների համար պայքարին: