ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ երկրում հայտնված նոր աննախադեպ զենքը երբեք չի օգտագործվի:
«Մենք ունենք զինատեսակ, որի նախադեպը դեռ չեն ունեցել: Եվ հուսով եմ, որ մենք երբեք ստիպված չենք լինի օգտագործել այն: Սա ես համոզված եմ ասում», – ասել է նախագահը:
Թրամփը նշել է, որ նոր զենքերը պատրաստել են «աշխարհի ամենափայլուն» գիտնականներն ու զինվորականները:
Ըստ նրա՝ այդպիսի գաղտնի ու հզոր զենքն անհրաժեշտ է Ամերիկային, որպեսզի այն երբեք պատերազմի մեջ չներքաշվի: