Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով ԱՄՆ քաղաքացիներին զգոն լինել և զգուշություն ցուցաբերել ՝ կապված վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության սրացման հետ: ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել շփման գծի տարածքներ ուղևորվելուց, չգնալ Լեռնային Ղարաբաղ:

Դեսպանատունը նաև հորդորել է հետևել լրահոսին՝ նշելով, որ դեսպանատունը շարունակելու է հետևել իրադարձությունների զարգացմանը և, անհրաժեշտության դեպքում, հավելյալ կտեղեկացնի: Դեսպանատունը նշել է գործողություններ, որոնք պետք է անեն ԱՄՆ քաղաքացիները՝ խուսափել մարդկային կուտակումներից, ցույցերից, հայտնել հարազատներին և ընկերներին անվտանգ լինելու մասին և այլն: