Հռոմի Պապ Ֆրանցիսկը կոչ է արել խաղաղություն պահպանել Կովկասում և հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար ուժի կիրառումից։ Այս մասին Հռոմի Պապը հայտարարություն է արել Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական պատարագի ժամանակ՝ դիմելով հավատացյալներին․ «Կովկասից անհանգստացնող լուրեր են գալիս։ Աղոթում եմ այդ տարածքում խաղաղության համար և դիմում եմ հակամարտող կողմերին՝ անել հստակ քայլեր եղբայրություն հաստատելու և բոլոր հարցերն առանց ուժի կիրառման լուծելու ուղղությամբ»։