Մինչ Հայաստանի և Արցախի Հանրապետություններոմ ռազմական դրություն է և համազգային մոբիլիզացիա, մինչ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը թայմ աութ են վերցնում երկրի բաձրագույն ղեկավարությանը քննադատելու հարցում և հայտարարում իշխանություններին ու բանակին սատար կանգնելու, քաղաքական հակասությունները և դիվիդենտներ շահելու ցանկությունը մի կողմ դնելու մասին, մինչ տարբեր մակարդակներում հայտարարվում է այս փուլում մեր ռազմավարական դաշնակիցների հետ գրագետ աշխատելու անհրաժեշտության մասին՝ ինչպես և այս տարվա հուլիսին, այժմ էլ մի խումբ գրանտասերներ փորձում են յուղ լցնել կրակի մեջ՝ ակնհայտորեն ցույց տալով, որ ունեն նեղ քաղաքական շահեր, որոնք պետական շահերի հետ որևէ աղերս չունեն:
Դիցուք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրառում է արել, որտեղ հարցնում էր «Ո՞նց է ՀԱՊԿ-ը... Դե, բացի նրանից, որ առավոտվանից Արցախի վրա թափում են ռուսական «Սմերչ»-ի ու Բելառուսական «Պոլոնեզները»-ի հրթիռները»: Ով ով,բայց Իոաննիսյանը պետք է տեղյակ լինի, որ ՀԱՊԿ արձագանքը հնարավոր էմիայն այն բանից հետո երբ այդ կառւյցին պաշտոնապես կդիմեն: Իոանննիսյանը նաև քաջատեղյակ է որ Հայաստանը այսօր պաշտպանվում է հաստատապես ոչ Սորոսի զենքով:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին պատկանող կայքը պատերազմական գործողությունների ամենաթեժ պահին հրապարակում է նյութեր, որոնք ջուր են լցնում թշնամու ջրաղացին, իրենցից ներկայացնում են ադրբեջանական պաշտոնական պրոպագանդայի առանձին թեզերի նուրբ «սպասարկում»։ Ակնհայտ է, որ քանակի ու ինտենսիվության բերումով դա չէր կարող չբխել խմբագրական քաղաքականության հիմքում դրված «սկզբունքներից»։
Ընդ որում, թիրախավորվում են ոչ միայն Հայաստանի դաշնակից պետությունը և այն կազմակերպությունը, որը հանդիսանում է նաև մեր անվտանգության երաշխավորը, այլ նաև որոշ իշխանամետ շրջանակներ ժամանակ են գտնում մեղադրական խոսքեր հղելու այսպես կոչված' նախկիններին: Կառավարության տեսչական մարմինների համակարգման գրասենյակի նախկին ղեկավար Հայկ Այվազյանը, օրինակ, գրում է՝ «Հայաստանում կա մեկ հաղթանակած նախագահ և դա ռոբիկը կամ սերժիկը չի։ Հանգստացրե՛ք բոսյակներին։ Իշխանությանը կոչ․ Անհապաղ մեկուսացնել 5-րդ շարասյուն հանդիսացող բազմաթիվ գործիչներին»։ Եվ սա մի պարագայում, երբ երկրորդ և երրորդ նախագահները իշխանությունների հետ համատեղ ու միասնական՝ ընդդեմ թշնամու պայքարելու կոչ են հղել:
Իմ քայլից պատգամավոր, ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անգամ պատերազմի պահին չի զլանում հիշեցնել, որ ապրիլյան պատերազմի այդ նույն ժամանակահատվածում մենք արդեն իսկ ավելի շատ զոհեր ունեինք, քանի որ որոշումները ուշացած էին: Հասկանալի է , որ սա նույնպես քար է նախկինների այգին ընդ որում մի մարդու կողմից, ով այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ վերը նշվախ որոշումները ուշացած են եղել և արդյունքում ջրեց իր իսկ կողմից մեկ տարի շարունակ փիառվող զեկույցը: Նույն Քոչարյանը հուլիսին հայտարարում էր՝ «Այն ժամանակ մեր բանակի կառավարելիության մակարդակը, չեմ կարծում, եղել է այնպիսին, ինչպիսին հիմա թե՛ սպառազինության, թե՛ կառավարելիության, թե՛ նաև զգոնության առումով»: Ուշագրավն այն է, որ թե՛ 3րդ կորպուսի հրամանատարը՝ Յուրի Խաչատուրովի որդի Գրիգորի Խաչատուրովը, ում հորը այսօր իշխանությունները դատում են, թե՛ ԳՇ պետը՝ Օնիկ Գասպարյանը, Անդրանիկ Քոչարյանի ասած՝ «այն ժամանակվա» կադրեր են, ովքեր այսօր պատվով ու փառքով են կատարում իրենց առաջադրանքը:
Հիշեցնենք, որ հուլիսյան իրադարձությունների ժամանակ նույնպես նախկիններին քարկոծելով էին զբաղված սորոսականներ Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը:
Նման իրավիճակում, երբ երկիրը գտնվում է չհայտարարված պատերազմի մեջ՝ իշխանությունների համար գերխնդիր պետք է լիներ ազգի միասնականության ամրապնդումը, սակայն, ցավով նշենք, որ գործող իշխանության որոշ շրջանակներ և գրանտային ասեղի վրա նստած ՀԿ ղեկավարներ պարզապես ունակ չգտնվեցին վեր կանգնելու սեփական քաղաքական և ֆինանսական շահերից և շարունակում են հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու երկամյա ավանդույթը…