Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին աջակցությունն է հայտնել Ադրբեջանի ագրեսիային, հայտնում է ուրքական TRT-ն։
Էրդողանը հայտարարել է, թե Ադրբեջանը իբր հողերը պաշտպանելու եւ Ղարաբաղը հետ վերցնելու համար մեծ գործողություն է սկսել եւ «հաջողության առաջ» է գնում։
«Որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով եւ ամբողջ սրտով Ադրբեջանի կողքին ենք եւ շարունակելու ենք կողքը լինել մինչեւ վերջ»,–ասել է նա։