Ռուս հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավար և երգչուհի Լեռա Կուդրյավցևան Instagram-ի իր միկրոբլոգում գրել է, որ Արցախում իր մտերիմ ընկերն է զոհվել։
«Լեռնային Ղարաբաղում զոհվել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը։ Նա վաղուց իր կնոջ, երեխաների եւ մոր հետ ապրել է Իսպանիայում։ Մեկնել է Արցախ.. Եվ ահա նա չկա։ Աներևակայելի լուսավոր, բարի Արմեն, դու միշտ կմնաս իմ հիշողության մեջ։ Աշխարհը խելագարվում է։ Կանգ առեք»,- գրել է Կուդրյավցևան։