Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել է «Լոռի ՖԱ» ֆուտզալի թիմի նախկին ֆուտբոլիստ Դավիթ Մոսոյանը: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

«Լոռի ՖԱ»-ն իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել Դավիթ Մոսոյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին: