Վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ): Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։
Վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ, որոնք, ստահոդ լինելուց բացի, պարունակում են ՀՀ և ԱՀ անվտանգությանը վնասող տարրեր: Հանրությանը կոչ ենք անում տուրք չտալ նմանատիպ տեղեկություններին։