Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. մարզի աշխարհազորը համալրվում է: Այս մասին հայտնում է մարզի մամուլի ծառայութունը։

Աշխարհազորականները կազմ-պատրաստ են, սպասում են հրամանի, ասում են՝ մեր երիտասարդները հաղթանակած առաջ են գնում, մենք էլ իրենց հետևից՝ մեր բաժին հաղթանակի համար: