Գերմանական Süddeutsche Zeitung թերթը հրապարակել է ընթերցողների նամակները, որոնցում նրանք դժգոհություն են հայտնել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի պահվածքի ու հայտարարությունների վերաբերյալ: Նրանք Նավալնիին մեղադրել են հյուրի իր իրավունքները չարաշահելու մեջ: Նրանք ուշադրություն են հրավիրել Գերմանիայում գտնվող Նավալնիի շուրթերից նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հասցեին հնչած վիրավորանքի վրա: «Որպես մեր երկրի հյուր, իմ կարծիքով, նա իրավունք չունի խառնվել մեր ներքին քաղաքականությանը», - իր խոսքում գրել է թերթի ընթերցողներից մեկը՝ Վոլֆգանգ Հայնցը: Բացի այդ, նա դատապարտել է բլոգերին ազգայնական և այլատյացական հայտարարությունների համար: