Բաքվում «Նիզամի» կինոթատրոնը հրաժարվել է ցուցադրել ամերիկացի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմերը` վերջինիս` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարության համար:
 
Հիշեցնենք, որ դերասանը  հանդես էր եկել տեսաուղերձով` ի պաշտպանություն Արցախի և հայերի։ Գիբսոնը նշել էր, որ ունի շատ հայ ընկերներ, նրանք բոլորն էլ մեծ սրտի տեր մարդիկ են, ինչպես նաև հույս էր հայտնել, որ Արցախում կվերահաստատվի խաղաղություն։