Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը բացատրել է իր կոչը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների մասին իր հայտարարությունից հետո: Նախորդ օրը Քադիրովը դատապարտել էր Ֆրանսիայի առաջնորդին այն բանի համար, որ նա բարձրաձայն հայտարարել է մարգարեի ծաղրանկարները սատարելու մասին: Նա մեղադրել է Մակրոնին սադրանքները սատարելու մեջ և հավելել, որ Ֆրանսիայի նախագահը «քողարկված կոչ է անում մահմեդականներին հանցագործություններ կատարելու»: Քադիրովը կոչ է արել Մակրոնին դադարեցնել կրոնական հարձակումներն ու սադրանքները, « քանի դեռ շատ ուշ չէ»: Հրապարակման մեջ Քադիրովը շեշտել է, որ Ֆրանսիայի նախագահին դիմել է ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես մահմեդական, և հավելել, որ պատրաստ է կրկնել իր խոսքերը: Նա շեշտել է, որ ինքն այդպիսի իրավունք ունի՝ որպես իր կրոնը սիրող, և խստորեն պահպանում է դրա պոստուլատները: «Այս խոսքերիս համար, անհրաժեշտության դեպքում, ես պատրաստ եմ թողնել իմ պաշտոնը, տառապել կամ կյանքս տալ: Բայց լուռ դիտել, թե ինչպես են աթեիստները ծաղրում իմ կրոնը, ես չեմ կարող և չեմ անելու», - շեշտել է Չեչնիայի ղեկավարը: