Ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերն «Ֆեյսբուք»-ի իր էջում  գրել է.

«Ահաբեկչությունը նոր դեմք ունի: 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն 10 երկրների հետ։ «Աշխարհը պետք է հասկանա, որ ոչ թե Թուրքիան, այլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն է, որը ստեղծում է հակամարտություն: Եկեք դադարեցնենք այս բռնապետությունը և սկսենք խաղաղություն հաստատել»,-շեշտել է թուրք բասկետբոլիստը: