Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները ողբերգություն է անվանել: 
Այդ մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա պատարագի ժամանակ, գրում  է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Բոլոր սրբերի տոնի այս օրը (կաթոլիկների կողմից նշվում է նոյեմբերի 1-ին), եկեք չմոռանանք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, որտեղ կա զինված բախում, որն ընդհատվում էի կարճ զինադադարի ժամանակահատվածներով: Տները, ենթակառուցվածքները և աղոթատեղիները գնալով ավերվում են: Ռազմական գործողություններն ավելի ու ավելի են ազդում խաղաղ բնակչության վրա: Սա ողբերգություն է», - ասել է Հռոմի պապը։

Նա հակառակորդ կողմերին կոչ է արել հրաժարվել ռազմական մեթոդներից, որոնք բերում են «անմեղների արյան թափմանը»: «Ես ուզում եմ կրկնել իմ կոչը պատասխանատու կողմերին ՝ ամեն ինչ անել, որպեսզի անհապաղ դադարեցնեն անմեղների արյուն թափելը: Չպետք է մտածել, որ վեճը կարող է լուծվել բռնության կիրառմամբ, այլ միայն միջազգային հանրության օժանդակությամբ բանակցությունների միջոցով: Ես համերաշխություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տառապում են և դիմում եմ բոլոր սրբերին՝ վերադարձեք խաղաղությունը տարածաշրջանին», - եզրափակել է Ֆրանցիսկոս պապը։