Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմը Հայաստանի ու Արցախի համար այս բարդ օրերին ծառայում է արցախցիներին։ Այս մասին տեղեկացրել է թատրոնի ֆեյսբուքյան էջը՝ լուսանկար հրապարակելով.
«Մեր դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի նախաձեռնությամբ, ում միացել են նաեւ գործընկերները, թատրոնի բեմը ժամանակավոր ծառայում է արցախցիներին»։