
«WarGonzo» ծրագրի հիմնադիր, լրագրող Սեմյոն Պեգովն Արցախում զրուցել է Ստեփանակերտի բնակիչ, ազգությամբ ռուս տիկին Եկատերինայի հետ: Ռուս կինը հայտնել է, որ մի արցախցի ընտանիք իրեն փոքր տարիքում որդեգրել է և նա Ստեփանակերտում է արդեն 64 տարի: Ինձ մանկատնից են որդեգրել: Ես շատ հիվանդ էի, ինձ այստեղ բուժել են: Ես այստեղից ոչ մի տեղ չեմ կարող գնալ»,- ասել է նա: Կնոջ խոսքով՝ Արցախում իրեն դիմում են «ռուսբաբո» անունով, դպրոցականները խնդրում, որ իրենց հետ խոսի միայն ռուսերեն, որպեսզի լեզուն սովորեն: Տիկին Կատյայի թոռն այժմ ռազմաճակատում է, ունի նաև երկու ծոռ: Մանրամասները՝ տեսանյութում: |